Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+13

Փաշինյանն արդարացված է համարել Ամանորյա ոչ աշխատանքային օրերի կրճատման որոշումը

05.01.2022, 13:28
Նա հայտարարել է, որ պետք է կյանքի այս ռեժիմին սովորենք
Փաշինյանն արդարացված է համարել Ամանորյա ոչ աշխատանքային օրերի կրճատման որոշումը
ԵՐԵՎԱՆ, 5 հունվաի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա կառավարության առաջին նիստի ժամանակ արդարացված է համարել Ամանորյա ոչ աշխատանքային օրերի կրճատման որոշումը:

Նա նշեց, որ տոներին ոչ աշխատանքային օրերը կրճատելու մասին որոշմամբ կառավարությունը արձանագրում է, որ առաջիկա տարիներին ավելի շատ պետք է կենտրոնանալ աշխատանքի և կոնկրետ արդյունքների վրա:

«Մենք շատ երկար տարիների քննարկումներից հետո ի վերջո կայացրինք այս որոշումը, որ Ամանորի ոչ աշխատանքային օրերի թիվը կրճատենք, ինչը, կարծում եմ՝ արդարացված որոշում է: Ըստ էության, մենք պետք է արձանագրենք, որ այս որոշմամբ ընդգծում ենք, որ առաջիկա տարիներին ավելի շատ պետք է կենտրոնանանք աշխատանքի ու կոնկրետ արդյունքների վրա: Միաժամանակ սրանով մեր քաղաքացիների հանգստի իրավունքը որևէ կերպ չենք նսեմացնում, որովհետև օրենսդրությամբ սահմանված է 20 աշխատանքային օրվա արձակուրդ աշխատող քաղաքացիների համար: Սրան գումարած, մենք 12 ոչ աշխատանքային օրեր ունենք: Այս քաղաքականությունը անցողիկ չէ, մենք պետք է կյանքի այս ռեժիմին սովորենք: Մենք մտադիր չենք որևէ փոփոխություն անել: Կարծիք կար, որ գուցե հաջորդ օրերը ոչ աշխատանքային հայտարարենք, բայց մենք մեր քաղաքական որոշումը կայացրել ենք և շարժվելու ենք առաջ»,-ասաց նա:

ՀՀ ազգային ժողովը 2021թ.-ի նոյեմբերին ընդունել է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատվել էին, ոչ աշխատանքային են մնացել դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը:-0-