Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Փաշինյանը ԱՀԿ ղեկավարի հետ քննարկել է COVID-19–ի հետ կապված իրավիճակը ՀՀ–ում և դրա դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերը

06.05.2020, 15:07
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համավարակով պայմանավորված գլոբալ իրավիճակի շուրջ
Փաշինյանը ԱՀԿ ղեկավարի հետ քննարկել է COVID-19–ի հետ կապված իրավիճակը ՀՀ–ում և դրա դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերը

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը: 

Վարչապետը ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը Հայաստանում և դրա դեմ պայքարի ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համավարակով պայմանավորված գլոբալ իրավիճակի շուրջ: 

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ստեղծված իրավիճակում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործունեությունը: Կողմերը քննարկել են նաև ՀՀ կառավարության և ԱՀԿ-ի միջև համագործակցության հարցերը և անդրադարձել դրանց ընդլայնման հեռանկարներին», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–