Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Փաշինյանը չի բացառում բալային համակարգի փոփոխությունը

19.02.2020, 19:59
Փաշինյանը չի բացառում բալային համակարգի փոփոխությունը
Փաշինյանը չի բացառում բալային համակարգի փոփոխությունը

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում բալային համակարգը կարող է վերանայվել այն բանից հետո, երբ կհաստատվեն դրա պատճառով վարորդական իրավունքից զրկելու առաջին դեպքերը, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«18-ի դրությամբ 311 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից, բայց այդ վարորդներից ոչ ոք բալային համակարգով չի զրկվել, այսօրվա դրությամբ մենք բալային համակարգով վարորդական իրավունքից զրկված վարորդ չունենք»,- իր Facebook-յան էջում ուղիղ հեռարձակման ժամանակ ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով, այդ վարորդները զրկվել են վարորդական իրավունքներից խիստ, կոպիտ խախտումների համար: Մասնավորապես՝ 27 հոգի զրկվել է առանց պետհամարանիշի ավտոմեքենա վարելու համար, այս դեպքերում մարդը միանգամից զրկվում է վարորդական իրավունքից: 16 հոգի զրկվել է կրկնակի ոչ սթափ վիճակում վարելու համար, 6 հոգի սթափության վիճակի զննությունից խուսափելու համար: 180 հոգի զրկվել է խմածության 0.5 մլ գրամից ավելի չափի պատճառով: Չենթարկվելու ու փախուստի դիմելու համար՝ 2 հոգի, չարտոնված փարոսիկ տեղադրելու համար՝ 3 հոգի: 

«Եվս 77 հոգի ոչ միայն զրկվել է, այլ նաև նյութեր են նախապատրաստվում, նրանց մի մասը զրկված վիճակում ավտոմեքենա վարելու համար, ինչպես նաև վարորդական իրավունք չուեննալու պայմաններում խմած վարել են ավտոմեքենա»,-ասել է Փաշինյանը:

Նա նշեց, որ ոստիկանության կարծիքով բալային համակարգով բալերից զրկվելու հետևանքով վարորդական իրավունքից մարդկանց մի մասը կզրկվի մարտի վերջին, ապրիլի սկզբին։ Եվ հենց այդ ժամանակ, ըստ Փաշինյանի, հնարավոր կլինի մանրակրկիտ վերլուծել և անհրաժեշտության դեպքում «տյունինգ» անել բալային համակարգը:

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել տուգանքի նոր ձևաչափ, ըստ որի յուրաքանչյուր վարորդի տարվա համար տրվում է 9 միավոր, ինչից հետո իրավախախտման համար հանվում են տուգանային միավորներ:-0-