Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Փաշինյանը հայտնել է արցախցիների համար ֆինանսական աջակցության նոր ծրագրի մեկնարկի մասին, բայց կան որոշ բացառություններ

23.10.2023, 11:08
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ սկսվում է առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար
Փաշինյանը հայտնել է արցախցիների համար ֆինանսական աջակցության նոր ծրագրի մեկնարկի մասին, բայց կան որոշ բացառություններ
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook-յան իր էջում հայտնել է, որ սկսվում է առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։

«Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում բացի բնակության և կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, պետական բյուջեից յուրաքանչյուրին կհատկացվի 50 հազարական դրամ: Բացառություն կլինեն այն անձիք ևւ նրանց ընտանիքի անդամները, ովքեր ունեն բանկային հաշիվների որոշակի շեմը գերազանցող մնացորդներ, բնակվում են պետության հատկացրած կացարաններում կամ գտնվում են պետության խնամքի ներքո», – նշել է Փաշինյանը։

Նա հայտնել է, որ այսօր Հումանիտար կենտրոնի ժամը 16:00 եթերում մանրամասները կներկայացնի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Առաջիկա օրերին կսկսենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների բնակարանային ապահովման երկարաժամկետ աջակցության հարցերի քննարկումները, որոնք առավելագույնս համադրված կլինեն ՀՀ քաղաքացիների համար նախատեսվող նմանատիպ ծրագրերի հետ», – նշել է Փաշինյանը։

Նա հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործունակ քույրերն ու եղբայրները առաջիկա երկու ամսվա ընթացքում Հայաստանում աշխատանք կգտնեն:

«Կառավարությունն, իհարկե, հնարավոր միջոցներով այս հարցում ևս կաջակցի նրանց», – նշել է Փաշինյանը։–0–