Փաշինյանը հայտնել է Հայաստանում կորոնավիրուսով վարակված 84 հիվանդի առողջական վիճակի մասին (ՎԻԴԵՈ)
18.03.2020,
12:31
Փաշինյանը հայտնել է Հայաստանում կորոնավիրուսով վարակված 84 հիվանդի առողջական վիճակի մասին․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանում ունենք կորոնավիրուսի հաստատված 84 դեպք, այս մասին իր Facebook-յան էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկով Փաշինյանը։
Նա նշեց, որ 84 հիվանդից միայն 2-ի մոտ կա թոքաբորբ, սակայն նրանք իրենց լավ են զգում։
«Դեպքերի 81%-ը կպված են Էջմիածնի և արտադրամասի դեպքերի հետ»,- ասաց Վարչապետը։
Ըտ նրա, տվյալ պահին կարևորը՝ մեծահասակների ինքնամեկուսացումն է, քանի որ նրանք են հանդիսանում թիրախային խումբ։-0-