Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Փաշինյանը հայտնել է, թե երբ միջազգային ավիաընկերությունները կվերականգնեն կանոնավոր չվերթերը դեպի ՀՀ (ՎԻԴԵՈ)

10.09.2020, 19:35
Փաշինյանը հայտնել է, թե երբ միջազգային ավիաընկերությունները կվերականգնեն կանոնավոր չվերթերը դեպի ՀՀ. ՎԻԴԵՈ
Փաշինյանը հայտնել է, թե երբ միջազգային ավիաընկերությունները կվերականգնեն կանոնավոր չվերթերը դեպի ՀՀ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարաչեպտ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կառավարության նիստում հայտարարել է, որ արդեն սեպտեմբերին մեկ-երկու տասնյակ ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր ավիաչվերթները դեպի Հայաստան:

«Մենք պլանավորում ենք, որ սեպտեմբերի կեսերից, որքան հասկացա Քաղավիացիայի կոմիտեն հայտեր է հավաքում, որպեսզի հասկանանք, թե որ ավիաընկերություններն են, որ պատրաստվում են վերականգնել ավիաչվերթները դեպի Հայաստան»,- նշել է Փաշինյանը:

Նա հայտնել է, որ նաև փոփոծություններ են եղել կարանտինային ռեժիմում:

«Մենք փոփոխություններ են իրականացրել կարանտինային ռեժիմի հետ կապված: Արտեկրից ժամանած այն քաղաքացիները, ովքեր չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, կարող են հենց տեղում հանձնել կորոնավիրուսի թեստ, և մեկ օրվա ընթացքում պատասխանները կլինեն, և եթե բացասական է պատասխանը, ապա նրանք կարող են կարանտին չանցնել»,- նշել է վարչապետը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշել է, որ այս պահի դրությամբ Հայաստանը այլ երկրների քաղաքացիների համար որևէ մուտքի արգելք չի սահմանել օդային սահմաններով:

«Օդանավակայաններում այս պահին կառուցվում են նմուշառման մոտ 20 կետեր և այն քաղաքացիները, որոնք կցանկանան տեղում նմուշառում իրականացնել, ունենալու են այդ հնարավորությունը»,- հայտնել է նա:-0-