Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Պաշտպանության նախարարը վաղ առավոտյան անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ զորամասերում (ՖՈՏՈ)

04.05.2023, 14:27
Պապիկյանը զորամասեր կատարած այցի շրջանակում առանձնազրույցներ է ունեցել ՊՆ N զորամասի սպայակազմի հետ. ՖՈՏՈ
Պաշտպանության նախարարը վաղ առավոտյան անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ զորամասերում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 4-ին վաղ առավոտյան անակնկալ ստուգայցով եղել եմ ՊՆ N զորամասերում։ Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել եմ զորամասերի տարածքով, հետևել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքին, զորանոցային պայմաններին և տվել համապատասխան հանձնարարականներ։ Ստուգայցի շրջանակում հանդիպել եմ նաև մարտական հերթապահության պատրաստվող ժամկետային զինծառայողների հետ», – նշել է Սուրենյանը:

Նա շրջել է զորամասերի տարածքում նոր կառուցվող շենք-շինություններում, հետևել շինարարական աշխատանքների ընթացքին: Այցելել է նաև առաջնագիծ, հետևել ինժեներական, դիրքերի կահավորման աշխատանքների ընթացքին:

Պապիկյանը զորամասեր կատարած այցի շրջանակում առանձնազրույցներ է ունեցել ՊՆ N զորամասի սպայակազմի հետ:

«Առանձնազրույցների ընթացքում անդրադարձել եմ ԶՈՒ մարտունակության բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի:

Սպաների հետ զրուցել եմ նաև նրանց սոցիալ-կենցաղային պայմանների շուրջ», – նշել է պաշտպանության նախարարը:

Նա վստահեցրել է, որ սպաների ծառայության արդյունավետության ու որակի բարձրացումը, նրանց սոցիալական ապահովության ուղղությամբ մի շարք ծրագրերի իրականացումը մշտապես գտնվում են ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում։–0–