Рейтинг@Mail.ru
USD
396.9
EUR
408.17
RUB
3.5437
GEL
140.99
2025 թ. հունվարի 4, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին Հայաստանում ժամանակավոր աշխատանքի հնարավորություն կտրվի

17.12.2020, 15:15
Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության միջոցառումը
Պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին Հայաստանում ժամանակավոր աշխատանքի հնարավորություն կտրվի

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության միջոցառումը: Այս մասին որոշումն ընդունվել է հինգշաբթ՝ դեկտեմբերի 17-ին կայացած նիստի ժամանակ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝

Շահառու է համարվում պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված (ըստ ՀՀ կառավարության 2020 թ.-ի նոյեմբերի 21-ի N 1820-L որոշման) գործազուրկ հանդիսացող քաղաքացին։

Գործատու է համարվում այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը շահառուի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր։

Գործազուրկ անձը մեկ անգամ կարող է ընդգրկվել միջոցառման մեջ` 3 ամիս տևողությամբ։

Միջոցառման շրջանակներում վճարվելու է`

● գործազուրկ անձին ամսական աշխատավարձ 100 հազ․ դրամի չափով,

● գործատուին գումար՝ գործազուրկ անձի աշխատավարձից հաշվարկվող հարկերի համար, 

● գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին ամսական կտրվածքով վճարվում է գումար` 34 հազ․ դրամի չափով:

Նշվում է, որ միջոցառման շրջանակներում որպես աջակցություն տրամադրվող փոխհատուցման ենթակա միջոցները փոխանցվում են գործատուի բանկային հաշվին։-0-