Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Պետությունը կաջակցի հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին աշխատանքի ընդունող գործատուներին

12.08.2021, 14:08
Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած և հաշմանդամություն ունեցող  նախկին զինծառայողներն աջակցություն կստանան՝ աշխատանքի տեղավորման հարցում
Պետությունը կաջակցի հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին աշխատանքի ընդունող գործատուներին

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./ԱՌԿԱ/. Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներն (նրանց հավասարեցված անձինք) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից աջակցություն կստանան՝ աշխատանքի տեղավորման հարցում։ 

Այդ նպատակով, վերջիններիս աշխատանքի տեղավորած յուրաքանչյուր անձի համար գործատուին կտրամադրվի աջակցություն առավելագույնը 100,000 դրամի չափով՝ աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի համար՝ եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, ինչպես նաև միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500,000 դրամի չափով՝ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում։–0–