Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Պետությունը կփոխհատուցի գազի և էլեկտրաէներգիայի ծախսի 50%–ը. որոշվել է այդ քաղաքացիների կատեգորիան

13.04.2020, 13:28
Որոշվել է այն քաղաքացիների կատեգորիան, որոնց համար պետություն կփոխհատուցի գազի և էլեկտրաէներգիայի վճարի 50%-ը

Պետությունը կփոխհատուցի գազի և էլեկտրաէներգիայի ծախսի 50%–ը. որոշվել է այդ քաղաքացիների կատեգորիան

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./ԱՌԿԱ/. Այսօր կառավարության անցկացրեց արտահերթ նիստ, որի ընթացքում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը։

Միջոցառան մանրամասները ներկայացրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա, մասնավորապես, նշեց, որ այս միջոցառման  նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց:

Նշվում է, որ պետությունը կփոխհատուցի ընթացիկ տարվա փետրվար ամսվա բնական գազի և էլեկտրաէներգիայի գծով ծախսերի 50%-ն այն բաժանորդների համար, որոնք նշված ամսվա ընթացքում ունեցել են մինչև 10.000 դրամ բնական գազի և մինչև 5.000 դրամ էլեկտրաէներգիայի ծախս։ 

Մհեր Գրիգորյանը նշեց, որ այս միջոցառումը վերաբերում է բոլոր բաժանորդներին՝ անկախ նրանից՝ ժամկետանց պարտքեր ունեն, թե ոչ: Ընդ որում՝ պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ նրանք, որոնք արդեն վճարել են գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց, նրանց մասով կձևավորվի կանխավճար, իսկ որոնք չեն վճարել, այդքանով կնվազի վճարը:–0–