Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

«Պոբեդա» լոուքոսթերը նոյեմբերի 26–ից չվերթեր է բացում դեպի Հայաստան

13.11.2020, 17:27
Դեպի Հայաստան թռիչքները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ` հինգշաբթի
 «Պոբեդա» լոուքոսթերը նոյեմբերի 26–ից չվերթեր է բացում դեպի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./ԱՌԿԱ/. «Պոբեդա» լոուքոսթերը նոյեմբերի 26–ից չվերթեր է բացում դեպի Հայաստան, լրագրողներին է տեղեկացրել ավիաընկերության ներկայացուցիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

««Պոբեդա» լոուքոսթերը pobeda.aero–ի կայքում սկսել է ավիատոմսերի վաճառք Մոսկվա–Գյումրի միջազգային չվերթով։ Այս ուղղությամբ թռիչքները կմեկնարկեն 2020թ.–ի նոյեմբերի 26–ից և կիրականացվեն շաբաթը մեկ անգամ` հինգշաբթի օրերին», – ասել է ներկայացուցիչը։

Ռուսաստանի և Հայաստանի միջև ավիահաղորդակցությունն այս պահին չի վերականգնվել կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով, հետևաբար չվերթերը չեն կարող կանոնավոր լինել։ «Պոբեդայում» չեն նշել, թե ինչ տեսակի չվերթեր են լինելու և որ ուղևորները կարող են օգտվել։

«Պոբեդա» լոուքոսթերը մարտի 27–ին հայտնել էր, որ ապրիլի 1–ից մայիսի 31–ն ամբողջությամբ դադարեցնում է չվերթերը բոլոր ուղղություններով, այդ թվում` ներքին։–0–