Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

«Պոբեդա»–ն Մոսկվա- Գյումրի- Մոսկվա չվերթեր կիրականացնի

04.11.2022, 11:37
Չվերթերը կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին
«Պոբեդա»–ն Մոսկվա- Գյումրի- Մոսկվա չվերթեր կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./ԱՌԿԱ/. «Պոբեդա»ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 23-ից մեկնարկելու է Մոսկվա- Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը, հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ www.pobeda.aero կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:–0–