Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Փոխվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հասցեն

09.09.2022, 15:57
Փոխվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հասցեն
Փոխվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հասցեն
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» մասնաճյուղն առաջիկա 2 տարիներին կգործի նոր հասցեում` Մալաթիա-Սեբաստիա համայնք, Բ4 թաղամաս, Բաբաջանյան 21:

Այս մասին նշվում է Առողջապահության նախարարության Facebook–յան էջում։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի վերջին «Նորք»–ի աշխատակիցներն ակցիաներ էին կազմակերպել, քանի որ շուրջ 80 աշխատակից ծանուցվել էր աշխատանքից ազատվելու մասին։

Այս կապակցությամբ ԱՆ–ից նշել էին, որ հիվանդանոցում նախատեսված է կապիտալ վերանորոգում, այդ պատճառով ցուցաբերվող բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես դադարեցվել է։ Գերատեսչությունից նաև հայտնել էին, որ բուժկենտրոնը դիտարկում է որոշ հաստիքային փոփոխություններ և հնարավորություն է փնտրում բուժանձնակազմին այլ բուժհաստատություններ տեղափոխելու համար։–0–