Рейтинг@Mail.ru
USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. փետրվարի 28, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

ՔԿ–ն ներկայացրել է 19–ամյա զինծառայողի մահվան հանգամանքները

13.03.2019, 13:27
Անհեթեթ մահ. ՔԿ–ն ներկայացրել է 19–ամյա զինծառայողի մահվան հանգամանքները։
ՔԿ–ն ներկայացրել է 19–ամյա զինծառայողի մահվան հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./ԱՌԿԱ/. 2019թ. մարտի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Ստացած մարմնական վնասվածքներից Հ.Ավագյանը մահացել է:

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–