Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Քաղավիացիայի կոմիտեի նախագահը նշել է հայկական 2 ավիաընկերությունների լիցենզիաների դադարեցման պատճառը

14.04.2020, 19:22
Քաղավիացիայի կոմիտեի նախագահը նշել է հայկական 2 ավիաընկերությունների լիցենզիաների դադարեցման պատճառը
Քաղավիացիայի կոմիտեի նախագահը նշել է հայկական 2 ավիաընկերությունների լիցենզիաների դադարեցման պատճառը

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./ԱՌԿԱ/. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կներգրավի մի խումբ անկախ փորձագետների Հայաստանի ավիափոխադրումների ոլորտի հետ կապված խնդիրները բացահայտելու և լուծելու համար,ասաց կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը երեքշաբթի առցանց ասուլիսի ժամանակ։

Ավելի վաղ կոմիտեն հերքել էր ԶԼՄ–ներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ կառույցը զրկվել է լիցենզիայից և հայկական երկու ավիաընկերություններից ժամանակավոր վերցրել են եվրոպական երկրնե8 թռիչքներ իրականացնելու լիցենզիաները։

«Փորձագետների խումբը չի զբաղվելու ընթացիկ խնդիրներով, այլ կկենտրոնանա ռազմավարական հարցերի վրա, որպեսզի իրականացնի լուրջ բարեփոխումներ կոմիտեում», – ասաց Ռևազյանը։

Նրա խոսքով, Հայաստանի քաղաքացիական ավիացիայի համակարգում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք ունեն հրատապ լուծման կարիք, և բարեփոխումներն ուղղված են հենց իրավիճակի կարգավորմանը։

«Կոմիտեի աշխատանքի սխալներից մեկն այն էր, որ եվրոպական շուկաներ թողեցինք ավիաընկերությունների, որոնք ունեին բազմաթիվ խնդիրներ։ Ավիաընկերությունները պետք է ազնիվ լինեին կոմիտեի հետ, սակայն գերատեսչության խիստ դիրքորոշման բացակայության պատճառով դա տեղի չունեցավ», – ասաց Ռևազյանը։

Նրա խոսքով, կոմիտեի աշխատանքի սխալները բացահայտվել են դեռ 2011թ.–ին, երբ արաբ փորձագետներն ուսումնասիրեցին հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների տեխնիկական վիճակը և պարզեցին անվտանգության հետ կապված մի շարք խախտումներ։

«Մենք, որպես թիմ, պատրաստ ենք ուղղել գոյություն ունեցող բոլոր սխալներն ու բացթողումները, և հետագայում աչք չենք փակի հայկական ավիաընկերությունների սխալների վրա», – ասաց Ռևազյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 6–ին հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի շուրջ ստեղծված իրավիճակի մեղավորը կոմիտեի նախկին ղեկավարներն են։ Հայաստանում գրանցված ինքնաթիռները երկար տարիներ ներգրավված են եղել ապօրինի գործունեության մեջ աֆրիկյան երկրներում, մասնավորապես, զենքի շրջանառույթան մեջ։–0–