Քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու հնարավորությունը. Մանե Գևորգյան
12.05.2020,
17:33
Կառավարությունը քննարկում է մայիսի 14–ից հետո արտակարգ դրությունը երկարաձգելու հնարավորությունը, ինչպես նաև մի շարք սահմանափակումների ներդրումը կորոնավիրուսի իրավիճակի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը քննարկում է մայիսի 14–ից հետո արտակարգ դրությունը երկարաձգելու հնարավորությունը, ինչպես նաև մի շարք սահմանափակումների ներդրումը կորոնավիրուսի իրավիճակի կապակցությամբ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին։
Հայկական ԶԼՄ–ները հայտնում են, որ կառավարությունը մտադիր է երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը և սահմանել փողոցում դիմակներ կրելու պարտաադիր պայման։
«Սահմանափակումների հնարավոր երկարաձգման հարցն այսօր դեռ քննարկվում է։ Վերջնական որոշումը կհրապարակվի մայիսի 14–ին` ավելի վաղ հայտարարված արտակարգ դրության ժամկետի ավարտի օրը», – ասել է Գևորգյանը։
Նրա խոսքով, դեռևս վաղ է խոսել նոր սահմանափակումների ներդրման մասին, դա մասնավորապես վերաբերում է փողոցում դիմակներ կրելու պարտադիր պայմանին, ինչպես նաև հասարակական տրանսպորտի սահմանափակման հնարավոր վերացմանը։

«Քանի որ վերջնական որոշում դեռ չկա, ապա այդ ողջ տեղեկատվությունը չի կարող ստույգ լինել։ Կառավարությունը քննարկում է բոլոր տարբերակները», – ասել է վարչապետի մամուլի քարտուղարը։
Հայաստանում մայիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2042 պացիենտ:-0-