Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Քննչական կոմիտեն հորդորում է քաղաքացիներին «Սուրմալու»-ից ձեռք բերված և չօգտագործված հրավառության նյութերը ներկայացնել ոստիկանություն

17.08.2022, 16:37
ՔԿ-ից նշում են, որ  նշված գործողությունը քաղաքացիների համար չի առաջացնի իրավական հետևանքներ
Քննչական կոմիտեն հորդորում է քաղաքացիներին «Սուրմալու»-ից ձեռք բերված և չօգտագործված հրավառության նյութերը ներկայացնել ոստիկանություն
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել, սակայն դեռևս չեն օգտագործել հրավառության համար նախատեսված նյութեր և պարագաներ, դրանք չօգտագործել և նշված իրերը ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ , հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

Միաժամանակ հավելում ենք, որ նշված գործողությունը քաղաքացիների համար չի առաջացնի իրավական հետևանքներ:-0-