Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2024 թ. դեկտեմբերի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

ՌԴ Պետդուման անժամկետ հետաձգել է ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքների ճանաչումը

24.10.2023, 22:15
ՌԴ Պետդուման որոշել է անորոշ ժամանակով հետաձգել աշխատանքի և ձեռնարկատիրական գործունեության համար Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչումը
ՌԴ Պետդուման անժամկետ հետաձգել է ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքների ճանաչումը
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՌԴ Պետդուման որոշել է անորոշ ժամանակով հետաձգել աշխատանքի և ձեռնարկատիրական գործունեության համար Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչումը, հայտնում է ՌԲԿ-ն:

Տրանսպորտի կոմիտեի նախագահ Եվգենի Մոսկվիչևը, ով առաջարկել է դադարեցնել վերանայումը, ասել է, որ դա «ներկայումս չի համապատասխանում Ռուսաստանի շահերին»:

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ Հայաստանն այդ կերպ կստանա լրացուցիչ առավելություններ, իսկ նրա իշխանությունները «ոչ մի քայլ չեն ձեռնարկել ռուսաց լեզվի կարգավիճակն ամրապնդելու համար»։ Այս չափանիշի հիման վրա Մոսկվան որոշում է թույլ տալ այլ երկրների վարորդական վկայականների օգտագործումը Ռուսաստանի տարածքում, պարզաբանել է նա։ Այդ հնարավորությունն ունեն Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի քաղաքացիները, որտեղ ռուսաց լեզվի կարգավիճակը սահմանադրորեն ամրագրված է։ -0-