Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

ՌԴ-ի և Հայաստանի միջև կանոնավոր չվերթերը կվերականգնվեն

14.05.2020, 20:10
ՌԴ-ի և Հայաստանի միջև կանոնավոր չվերթերը կվերականգնվեն մայիսի 15-ից
ՌԴ-ի և Հայաստանի միջև կանոնավոր չվերթերը կվերականգնվեն
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./ԱՌԿԱ/. ՌԴ-ի և Հայաստանի միջև կանոնավոր չվերթերը կվերականգնվեն մայիսի 15-ից: Այս մասին այսօր ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետ Տիգրան Ավինյանը:
«Մարտի 13-ից ի վեր կառավարության ջանքերով ՀՀ են վերադարձվել 2 հազարից ավելի քաղաքացիներ:

Մայիսի 15-ից` վաղվանից, կրկին կանոնավոր չվերթներ են վերականգնվելու ՌԴ-ից և մենք այնտեղ մնացած անձանց կանոնավոր տրամաբանությամբ հնարավորություն ենք տալու վերադառնալ ՀՀ: Կրկին դա լինելու է ինքնամեկուսացման ռեժիմի կտրուկ պահպանման պայմաններով»,- նշել է պարետը:

Ընդ որում, Ավինյանը հայտնել է, որ մինչև ԱԺ նիստը առցանց կոնֆերանս է ունեցել «Wizz Air» ավիաընկերության ներկայացուցիչների հետ, անդրադարձ կատարվեց նաև չվերթերի վերագործարկման հարցին:

«Մեր նախնական գնահատմամբ, դա հնարավոր է անել ամբողջապես հունիս ամսվա ընթացքում, կախված իրավիճակից և դրա գնահատականից: Այս փուլում մեր նախնական ծրագիրն այն է, որ դա տեղի է ունենալու հունիսի կեսերից»,- նշել է նա:

Ցամաքային սահմանների բացման մասով, նա նշել է, որ դեռևս քննարկում չի եղել գործընկերների հետ, բայց մոտ ապագայում այդ հարցերին անդրադարձ նույնպես կլինի:

Հիշեցնենք, որ պարետ Տիգրան Ավինյանն այսօր ԱԺ–ում նաև հայտնեց, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կբացվեն առևտրի իրականացման վայրերը:

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:

Հայաստանում մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած, 49-ը` մահվան ելքով: -0-