Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+8

Հայտնի է, թե երբ կգործարկվի հանրային տրանսպորտը և կբացվեն առևտրի իրականացման վայրերը

14.05.2020, 17:20
Հայտնի է, թե երբ կգործարկվի հանրային տրանսպորտը և կբացվեն առևտրի իրականացման վայրերը
Հայտնի է, թե երբ կգործարկվի հանրային տրանսպորտը և կբացվեն առևտրի իրականացման վայրերը
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ փոխվարչապետ, պարետատան պարետ Տիգրան Ավինյանն այսօր ԱԺ–ում հայտնեց, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կբացվեն առևտրի իրականացման վայրերը:

«Հանրային սննդի  օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, բացօթյա մատմամշակութային վայրերը և մի քանի այլ թուլացումներ կլինեն: Միաժամակ, քանի որ աշխատող ծնողների համար խնդիր է մանկահասակ երեխաների խնամքի ապահովումը, կվերաբացվեն նաև նախակրթարանները», – ընդգծեց փոխվարչապետը: 

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։  Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:

Հայաստանում մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած, 49-ը` մահվան ելքով: -0-