ՌԴ–ն ավելացնում է դեպի Հայաստան իրականացվող չվերթերը
26.04.2022,
13:00
Ռուսաստանն ավելացրել է դեպի բարեկամական երկրներ իրականացվող չվերթերի քանակը
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./ԱՌԿԱ/. Ռուսաստանն ավելացրել է դեպի բարեկամական երկրներ իրականացվող չվերթերի քանակը, որոնց թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Չինաստանը, Ուզբեկստանը, Օմանն ու Տաջիկստանը, գրում է lenta.ru–ն։ Բացի այդ, ռուսաստանցիներին հասանելի են դարձել չվերթերը դեպի Ճապոնիա, Հարավային Կորեա և Էստոնիա, հաղորդում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան` հղում անելով Ռոսավիացիայի որոշմանը։
Այսպես, Utair–ը կավելացնի դեպի Հայաստան իրականացվող չվերթերի ծավալը. Մոսկվա–Երևան երթուղով չվերթերի քանակը նախատեսվում է ավելացնել մինչև շաբաթական 21 չվերթ, իսկ Սոչիից ևԿրասնոդարից` շաբաթական մինչև 7 անգամ։
Red Wing–ը թռիչքների նոր թույլտվություն է ստացել դեպի Հարբին (Չինաստան), Օսակա (Ճապոնիա) և Պուսան (Հարավային Կորեա)։
«Ռոսիա» ավիափոխադրողը թռիչքների ավելացման թույլտվություն է ստացել Մոսկվայից դեպի Երևան` շաբաթական մինչև 21 չվերթ, Սոչիից Երևան` շաբաթական մինչև 14 չվերթ։
Nordwind–ը չվերթեր է իրականացնելու դեպի Հայասստան, «Պոբեդան»` Բելառուս, «ЮВТ Аэро» ավիափոխադրողը` Ղրղըզստան, Ուզբեկստան և Էստոնիա։–0–