Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպք

02.03.2020, 16:07
ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպք
ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպք
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./ԱՌԿԱ/. Կորոնավիրուսով վարակման դեպք է հաստատվել Ռուսաստանի քաղաքացու մոտ, ով վերադարձել էր Իտալիայից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հիվանդությունը թեթև է ընթանում, երկուշաբթի լրագրողներին հայտնեցին կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերահսկման և մոնիտորինգի գործառնական շտաբից: 

«Մարտի 2-ին ՌԴ քաղաքացու մոտ հաստատվել է Իտալիայից բերված COVID-2019 նոր կորոնավիրուսով վարակման դեպք»,- հայտնել են շտաբից՝ նշելով, որ հիվանդությունն անցնում է թեթև կլինիկական ընթացք: 

Ինչպես տեղեկացրել են շտաբից, երիտասարդը հիվանդացել է փետրվարի 21-ին, վերադառնալով Իտալիայում հանգստից: Նա վերադարձել է Ռուսաստան փետրվարի 23-ին, իսկ ամսի 27-ին դիմել պոլիկլինիկա ՍՇՎխի ախտանիշներով, ինչից հետո հոսպիտալացվել է: Լաբորատոր հետզոտությամբ նրա մոտ կորոնավիրուս է հաստատվել: 

«Անհապաղ որոշվել է մարդկանց շրջանակը, ում հետ վերջինս այցելել է Իտալիա և շփվել հայրենիք վերադառնալուց հետո: Նրանք գտնվում են հիվանդանոցում բժշկական վերահսկողության ներքո կամ տանը: Անցկացվում են լաբորատոր հետազոտություններ»,- նշել են շտաբից:-0-