Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Ռևազյան. լոուքոսթերների հետ համագործակցությունը թույլ կտա արդեն 2020թ.–ին կատարել ավիափոխադրումներ 15–17 ուղղություններով

14.01.2020, 20:05
Լոուքոսթերների առկայությունը ստեղծում է նաև ազատ և մրցունակ շուկա, ավելանում են նաև նոր ու հետաքրքիր ուղղություններ
Ռևազյան. լոուքոսթերների հետ համագործակցությունը թույլ կտա արդեն 2020թ.–ին կատարել ավիափոխադրումներ 15–17 ուղղություններով

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./ԱՌԿԱ/. Լոուքոսթերների հետ համագործակցությունը թույլ կտա արդեն 2020թ.–ին կատարել ավիափոխադրումներ 15–17 ուղղություններով` կախված սեզոնից, նշեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Ryanair իռլանական բյուջետային ավիաընկերության Միլան–Երևան առաջին չվերթի օդանավի դիմավորման արարողության ժամանակ։

Նշենք, որ այսօր «Զվարթնոց» օդանավակայանում առաջին անգամ վայրէջք կատարեց Ryanair իռլանդական լոուքոսթերի Միլան–Երևան օդանավը, որին օդանավակայանում դիմավորեցին ջրի շիթերով։

«Լոուքոսթերների առկայությունը ստեղծում է նաև ազատ և մրցունակ շուկա, ավելանում են նաև նոր ու հետաքրքիր ուղղություններ։ Այսպես, դեպի Վիեննա չվերթեր են իրականացնելու Wizz Аir–ն ու Austrian Airlines–ը, ինչն, անկասկած, կազդի նաև ավիատոմսերի գնի վրա», – նշեց Ռևազյանը։

Նրա խոսքով, Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտում լոուքոսթերների ակտիվացումը կարող է էապես ավելացնել օտարերկրացիների հետաքրքրությունը երկրի նկատմամբ։

«Բանակցությունների ժամանակ մենք խոսում էինք թվերով և կարողացել էինք համոզել, որ շուկան իսկապես ունի մեծ հնարավորություններ։ Շատ եվրոպացիներ մի փոքր հոգնել են թռչելուց միևնույն ուղղություններով և ուզում են ինչ–որ նոր բան։ Հայաստանը կարող է դառնալ հենց այդ նոր և հետաքրքիր ուղղությունը։ Կարծում եմ, որ հիմա, երբ ավելի հեշտ ու էժան է դարձել հասնել Հայաստան, շատերին հետաքրքիր կլինի կատարել ցերեկային թռիչք», – նշեց Ռևազյանը։–0–