Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՍԱՏՄ–ը մսի իրացման նորմերի շեղումներ է արձանագրել Վանաձորի մսի վաճառքի կետերից մեկում

24.09.2019, 19:18
Թարմ միս-մսեղիքի վաճառքի շուկան շարունակում է մնալ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում:
ՍԱՏՄ–ը մսի իրացման նորմերի շեղումներ  է արձանագրել Վանաձորի մսի վաճառքի կետերից մեկում

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Թարմ միս-մսեղիքի վաճառքի շուկան շարունակում է մնալ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում: 

Գերատեսչության հաղորդմամբ, ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանը, խորհրդական Արթուր Շատվորյանը և Լոռու մարզային կենտրոնի մասնագետներն անակնկալ այցելել են Վանաձորի մսի վաճառքի տաղավարներ: Նրանց միացել են նաև Լոռու մարզպետարանի, Վանաձորի քաղաքապետարանի և ոստիկանության պատասխանատուները: 

Շրջայցի ընթացքում կրկին ստուգվել է մսի վաճառքի կետերում տիրող իրավիճակը, գործունեության օրինականությունը: Թարմ մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողներին մեկ անգամ ևս հորդորվել է պահպանել միս-մսեղենի իրացման սանիտարահիգիենիկ նորմերը, ապահովել անվտանգությունը հավաստող փաստաթղթերի առկայությունը: 

Հայտնաբերվել է օրենքի խախտումով գործող Ա/Ձ Գառնիկ Գևորգյանի վաճառակետը (նախորդ այցերի ժամանակ միշտ փակ է եղել), որտեղ արձանագրվել են նաև մսի իրացման նորմերի շեղումներ: Տնտեսվարողի գործունեությունը կասեցվել է, առկա մսեղիքի ողջ խմբաքանակը հանվել է վաճառքից: Տրվել են հանձնարարականներ, որոնց կատարման համար սահմանվել է ժամկետ: 

Շրջայցից հետո ՍԱՏՄ պատասխանատուները մասնակցել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի մոտ կազմակերպված խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են նախորդ մի քանի ամիսների ընթացքում կատարված պարբերական այցերի արդյունքները, առկա իրավիճակը գնահատվել է դրական, երկուստեք կարևորվել է վերահսկողական միջոցառումների շարունակականությունը: Հետևողականությունը Տեսչական մարմնի կողմից անցկացվող պետական վերահսկողության կարևորագույն բաղադրիչ է, որով և առաջնորդվում է կառույցն իր գործունեությունն իրականացնելիս:–0–