Рейтинг@Mail.ru
USD
384.03
EUR
443.29
RUB
4.795
GEL
142.29
2025 թ. օգոստոսի 14, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+30

Սանկտ Պետերբուրգը ներկայացնում է իր զբոսաշրջային ներուժը Հայաստանում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսին

01.09.2023, 11:05
Սեպտեմբերի 15-ից 17-ը Երևանում կանցկացվի «Հանգիստ և ժամանց EXPO» ամենամյա միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը
Սանկտ Պետերբուրգը ներկայացնում է իր զբոսաշրջային ներուժը Հայաստանում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսին
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 15-ից 17-ը Երևանում կանցկացվի «Հանգիստ և ժամանց EXPO» ամենամյա միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Գործնական միջոցառման շրջանակում Ռուսաստանի Հյուսիսային մայրաքաղաքը կներկայացնի իր զբոսաշրջային նախագծերը, ինչպես նաև կամրապնդի համագործակցությունը Հայաստանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների հետ:

Հյուրընկալ Սանկտ Պետերբուրգի ցուցավահանակի վրա Զբոսաշրջության զարգացման կոմիտեի Կոնգրեսի և ցուցահանդեսային բյուրոյի մասնագետները քաղաքային զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ համատեղ կանցկացնեն Հյուսիսային մայրաքաղաքում բոլոր սեզոնային ճանապարհորդությունների լայն շրջանակի շնորհանդեսներ՝ դասական էքսկուրսիոն ծրագրերից՝ հիմնական տեսարժան վայրեր այցելություններով, մինչև «Նոր տուրիստական աշխարհագրության» ժամանակակից նորաձև երթուղիներ: Թեմատիկ ցուցադրության հյուրերը կծանոթանան նաև զբոսաշրջության այնպիսի հեռանկարային տեսակներին, ինչպիսիք են արդյունաբերական, գիտակրթական, բժշկական, իրադարձային տուրիզմը, որոնք այսօր ակտիվորեն զարգանում են Սանկտ Պետերբուրգում։

Հյուսիսային մայրաքաղաքը, իր բացառիկ դիրքի և լավ զարգացած տրանսպորտային հասանելիության շնորհիվ, իրավամբ համարվում է կատարյալ մեկնակետ Ռուսաստանում ճանապարհորդելու համար: Այսպես, «Երկու քաղաք՝ միլիոն տպավորություններ» նախագծի հեղինակները զբոսաշրջիկներին առաջարկում են մեկ ուղևորության մեջ համատեղել այցերը ռուսական երկու մեգապոլիսներ՝ Սանկտ Պետերբուրգ և Մոսկվա։ Իսկ «Ռուսաստանի արծաթե վզնոց»-ի շրջանակում ճանապարհորդները Պետերբուրգից կկարողանան մեկնել Ռուսաստանի հյուսիս-արևմուտքի շրջաններ՝ ծանոթանալու Ռուսական հյուսիսի մշակույթի և պատմության եզակի հուշարձաններին։

Ոլորտի ռուս փորձագետները զբոսաշրջային նախագծերի հնարավորությունների մասին ավելի մանրամասն կպատմեն Սանկտ Պետերբուրգի պատվիրակության կողմից կազմակերպված մեդիա միջոցառման ժամանակ «Հանգիստ և ժամանց EXPO» ցուցահանդեսի շրջանակում։-0-