Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը կալանավորվեց

24.12.2019, 12:04
Դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունը
Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը կալանավորվեց

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը կալանավորվել է։ Այս մասին հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանին։

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունը», – նշել է Խաչատրյանը։

2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին:

Դեկտեմբերի 21–ին Սարգսյանը, ոստիկանների ուղեկցությամբ, տեղափոխվել է Հայաստան։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–