Սևան քաղաքի կարանտինը երկարաձգվել է մինչև հունիսի 10–ը
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./ԱՌԿԱ/. Պարետի որոշմամբ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում հայտարարված մի շարք սահմանափակումների ժամկետը երկարաձգվել է։
Սահմանափակումները Սևանում գործում են մայիսի 25–ից։ Մասնավորապես, սահմանվել է համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի։
Պարետի որոշման համաձայն, սահմանվել են Սևան համայնքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները:
Սահմանափակումների ժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 10–ը ժամը 23։59–ը։
Որոշումն ուժի մեջ է մտել նախօրեին։–0–