Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Շաուրմայում աղիքային ցուպիկ է հայտնաբերվել, արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

01.08.2023, 13:24
Նշված արտադրատեսակների արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ
Շաուրմայում աղիքային ցուպիկ է հայտնաբերվել, արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ
ԵՐԵՎԱն, 1 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Տիգրան Բաբայանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Երևան, Խորենացի 35), որտեղ իրացվող սննդամթերքից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր հետազոտության, հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Փորձաքննությամբ արձանագրվել է, որ «Պատրաստի շաուրմա հացով» և «Պատրաստի շաուրմա լավաշով» արտադրատեսակների նմուշները ՄԱՖԱնՄՔ ( մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli (աղիքային ցուպիկ) ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:

Նշված արտադրատեսակների արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:–0–