Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

«Շիրակ» օդանավակայանը վերակառուցվում է. իրականացվում է 5մլն դոլարի ներդրում

04.10.2019, 19:32
«Շիրակ» օդանավակայանում իրականացնում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ։
«Շիրակ» օդանավակայանը վերակառուցվում է. իրականացվում է 5մլն դոլարի ներդրում

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում իրականացնում է լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ, հաղորդում է միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը։

Օդանավակայանում կառուցվում է նոր ժամանման սրահ, վերակառուցվում է կառամատույցը, հարթեցվում և խտացվում է գրունտային հիմնատակը:

«Շիրակ» օդանավակայանի բարեկարգմանն ու տեխնիկապես հագեցվածությանն ուղղված ներդրումների գումարը կկազմի շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար:

Նշվում է նաև, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից և երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության միջոցներով 2007թ. ամբողջությամբ հիմնանորոգվել և ասֆալտապատվել է թռիչքուղին (երկարությունը` 3220մ., լայնությունը`45մ.), տեղադրվել է Ֆիննական արտադրության IDMAN լուսազդանշանային նոր համակարգ, կառամատույցում կատարվել են տեղային նորոգման աշխատանքներ, բերվել է վերգետնյա սպասարկման հատուկ տեխնիկա:

Վերջերս ևս Օդանավերի փրկարարական և հակահրդեհային (ՕՓՀ) ծառայությունը համալվեց ժամանակակից Striker-3000 օդանավերի փրկարարական և հակահրդեհային մեքենայով:–0–