Շուրջ 2 մլրդ դրամ կուղղվի դպրոցների և մանկապարտեզների գույքային բարելավման համար
24.11.2022,
20:18
Կառավարությունը գումար է հատկացրել 96 դպրոցի շենքային պայմանների, 114 դպրոցի և 8 մանկապարտեզի գույքային բարելավման համար
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Կառավարությունը գումար է հատկացրել 96 դպրոցի շենքային պայմանների, 114 դպրոցի և 8 մանկապարտեզի գույքային բարելավման համար:
2022 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում.
2022 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում.
- 1 մլրդ 933 մլն դրամ՝ 96 դպրոցի շենքային պայմանների բարելավման և 101 դպրոցի գույքային հագեցվածության համար,
- 353 մլն 830.7 հազար դրամ՝ 13 դպրոց գույքով ապահովելու համար,
- 154 մլն 674 հազար դրամ՝ 8 մանկապարտեզի գույքի ձեռքբերման համար: