Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը երկկողմանի բաց է, անվտանգ երթևեկությունն ապահովում են ռուս խաղաղապահները
25.08.2022,
12:40
Արցախի Ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը երկկողմանի բաց է
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./ԱՌԿԱ/. Արցախի Ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը երկկողմանի բաց է:
«Արցախի Հանրապետություն մտնող և դեպի ՀՀ ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունն ապահովում են ռուս խաղաղապահները», - նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Ստեփանակերտը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահների միջոցով պահանջել է կազմակերպել Արցախի և Հայաստանի միջև հաղորդակցությունը նոր երթուղով:
Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս բնակավայրերի բնակիչներն իրազեկվել են, որ օգոստոսի 25-ից հետո այդ տարածքում չեն լինի ռուս խաղաղապահներ, այդ պատճառով նրանք պետք է առաջիկայում հեռանան իրենց տներից:-0-