Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Շուշիում մարտերը շարունակվում են, սպասեք ու հավատացեք մեր զորքին. ՊՆ

08.11.2020, 14:00
Շուշիում մարտերը շարունակվում են, սպասեք ու հավատացեք մեր զորքին. ՊՆ
Շուշիում մարտերը շարունակվում են, սպասեք ու հավատացեք մեր զորքին. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Շուշիում մարտերը շարունակվում են, սպասեք ու հավատացեք մեր զորքին։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին համառ մարտեր են ընթանում Շուշիի մերձակայքում:

Ավելի վաղ, Արցախի ՊԲ-ն հայտնել էր, որ նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը:

Տարբեր ուղղություններում ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է թշնամու մեծաթիվ կենդանի ուժ, 4 տանկ, 20 միավոր այլ զրահատեխնիկա, 11 միավոր ավտոտեխնիկա, 2 ԱԹՍ:

Լուսադեմին դիտարկվել են հակառակորդի տեխնիկայի և անձնակազմի կուտակումներ ճակատային գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում: -0-