Սուրենյանը զգուշացնում է սպասվող ցրտահարության մասին և խորհուրդ տվել գյուղացիներին
08.04.2020,
15:33
Սուրենյանը զգուշացնում է սպասվող ցրտահարության մասին և խորհուրդ տվել գյուղացիներին

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը նախազգուշացնում է Հայաստանում սպասվող ցրտահարությունների մասին։
«Հարգելի գյուղատնտեսներ, նորից հիշեցնում ենք, ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան ցուրտ։ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է -1․․․-2, հողի մակերևույթին -3․․․-4 աստիճան ցուրտ», – նշել է օդերևութաբանը Facebook–յան իր էջում` կոչ անելով ծածկել ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարել ջեռուցում։–0–