Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+8

Սուրենյանը զգուշացնում է. Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է սպասվում

25.10.2021, 11:36
Սուրենյանը զգուշացնում է. Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է սպասվում
Սուրենյանը զգուշացնում է. Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է սպասվում

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն։ 

Այս մասին հայտնում է կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ 

«Վարորդներին կոչ ենք անում նշված շրջաններ երթևեկել ձմեռային անվադողերով», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Կենտրոնի կանխատեսմամբ, մայրաքաղաք Երևանում հոկտեմբերի 25-ի գիշերը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի  25-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև: Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի` հոկտեմբերի 26–ից 28–ը կազմելով +12...15։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 25-ի գիշերը, 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի  25-ին կեսօրից հետո, 26-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ին աստիճանաբար կնվազի  8-11 աստիճանով:–0–