Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց միանվագ աջակցություն կտրամադրվի

22.09.2022, 11:43
Կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում ընդունեց միանվագ աջակցություն տրամադրել «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքների և վիրավորներին
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց միանվագ աջակցություն կտրամադրվի
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում ընդունեց միանվագ աջակցություն տրամադրել «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքների և վիրավորներին։

Ինչպես նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախագծով նախատեսվում է, որ վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝ հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց կտրամադրվի 150.000 դրամ, հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց՝ 300.000 դրամ, զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3.000.000 դրամ:

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14–ին պայթյուն ու հրդեհ էր տեղի ունեցել։ Մասամբ փլուզվել էր առևտրի կենտրոնի եռահարկ շենքը։ ԱԻՆ–ի տվյալներով, պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ, 1 մարդ համարվում է անհետ կորած, 63 մարդ վնասվածք է ստացել։–0–