Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

«Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին սոցիալական աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու նախագիծը շրջանառության մեջ է դրվել

29.08.2022, 11:50
«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին հզոր պայթյուն է գրանցվել, ինչի հետևանքով մահացել է 16 քաղաքացի
«Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին սոցիալական աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու նախագիծը շրջանառության մեջ է դրվել
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի./ԱՌԿԱ/. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից արդեն իսկ մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին նախագիծը, հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում անելով գերատեսչությանը:

«Նախագծով շահառուների շրջանակը հստակեցվել է, որի համաձայն՝ աջակցություն կտրամադրվի զոհերի ընտանիքներին և վիրավորում, խեղում, վնասվածք ստացած այն անձանց, ովքեր հիվանդանոցային պայմաններում բուժում են ստացել: Գործընկեր գերատեսչություններից նախագծի վերաբերյալ կարծիքներ ստանալուց կնշենք նաև նախատեսվող աջակցության չափի ու ընթացակարգի մասին մանրամասներ»,- ասված է նախարարության տրամադրած պատասխանի մեջ:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին հզոր պայթյուն է գրանցվել, ինչի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, 1 մարդ համարվում է անհետ կորած, 63 մարդ վնասվածք է ստացել։

«Սուրմալու»–ում պահեստը շահագործող անձինք, որոնք մեղադրվում են անզգուշությամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու մեջ, կալանավորվել են։ Իրավապահները մինչև օրս չեն բացահայտում նրանց անունները։ «Սուրմալու»-ի գործով ձերբակալված առևտրի կենտրոնի փոխտնօրենն ազատ է արձակվել։ Փոխտնօրենին մեղադրանք է առաջադրվել առևտրի կենտրոնում հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։ Նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:

Նախորդ շաբաթ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ այաստանի կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունից տուժած տնտեսավարողներին: Նրա խոսքով, կառավարությունը չի կարող իր վրա գործառույթ վերցնել և փոխհատուցել այն ծախսը, որն ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցեր:–0–