Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Տավուշում վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան. հարուցվել է քրգործ

30.04.2019, 18:52
Զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Տավուշում վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան. հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./ԱՌԿԱ/. 2019թ. ապրիլի 30-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային բեկորային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանը, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։ 

Ա.Սեփխանյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է կայուն ծանր:

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով: Կատարվում է նախաքննություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ինչպես Facebook–յան իր էջում տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, 1987թ. ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի կյանքին վտանգ չի սպառնում, նա արդեն տեղափոխվել է Երևան։–0–