Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Տեսանկարահանող սարք է տեղադրվել Երևանի ամենաբանուկ փողոցներից մեկում

30.12.2024, 10:46
Այն գործարկվելու է 2025 թվականի հունվարի 7-ից
Տեսանկարահանող սարք է տեղադրվել Երևանի ամենաբանուկ փողոցներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանի ամենաբանուկ փողոցներից մեկում տեղադրվել է տեսանկարահանող սարք, որը գործարկվելու է 2025թ․–ի հունվարի 7–ից, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով Երևանի Հերացու փողոցի և Մյասնիկյան պողոտայի հատման վայրին հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք։

Տեսանկարահանող սարքը գործարկվելու է 2025 թվականի հունվարի 7-ից։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: