Տեսանկարահանող սարք է տեղադրվել Երևանի ամենաբանուկ փողոցներից մեկում
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանի ամենաբանուկ փողոցներից մեկում տեղադրվել է տեսանկարահանող սարք, որը գործարկվելու է 2025թ․–ի հունվարի 7–ից, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով Երևանի Հերացու փողոցի և Մյասնիկյան պողոտայի հատման վայրին հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք։
Տեսանկարահանող սարքը գործարկվելու է 2025 թվականի հունվարի 7-ից։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: