Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+23

Թմրամիջոցների դեմ պայքարի նկատմամբ իրականացվում է ուժեղացված հսկողություն. ՊԵԿ–ը հայտարարություն է տարածել

11.05.2023, 11:04
Հնարավոր են մաքսազերծման գործընթացների ու ապրանքների բացթողնման գործընթացների որոշ դանդաղումներ
Թմրամիջոցների դեմ պայքարի նկատմամբ իրականացվում է ուժեղացված հսկողություն. ՊԵԿ–ը հայտարարություն է տարածել
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ թմրամիջոցների դեմ պայքարի նկատմամբ ուժեղացված հսկողություն իրականացնելու նպատակով, մաքսային հսկողության որոշ գոտիներում իրականացվում են հսկողական ուժեղացված միջացառումներ՝ ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսային ծառայության և ՀՀ ոստիկանության ուժերի մասնակցությամբ։

Միջոցառումների իրականացման ընթացքում հնարավոր են մաքսազերծման գործընթացների ու ապրանքների բացթողնման գործընթացների որոշ դանդաղումներ։

«Հայցում ենք տնտեսվարողների ըմբռնումն ու ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար», – նշվում է գերատեսչության հայտարարության մեջ։–0–