Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Թորոսյան. 2019թ.–ին արձանագրվել է մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշների իջեցում

05.02.2020, 14:47
Նախարարը շնորհակալություն է հայտնել մանկաբարձ-գինեկոլոգներին, նեոնատոլոգներին, մանկական ռեանիմատոլոգներին, մանկաբույժներին և բոլոր մնացած մանկաբուժական ուղղվածությամբ բժիշկ մասնագետներին այս ձեռքբերման համար
Թորոսյան. 2019թ.–ին արձանագրվել է մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշների իջեցում

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./ԱՌԿԱ/. 2019թ. ընթացքում արձանագրվել է մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշների իջեցում: 

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

Համաձայն Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, մանկական (0-1 տարեկան) մահացության ցուցանիշը 2019թ. համար կազմել է 6,2‰ (բացարձակ թիվը կազմել է 224 դեպք)` 2018թ. նույն ժամանակատվածի 7,1‰ (բացարձակ թիվը կազմել է 261 դեպք) համեմատությամբ:

Համապատասխանաբար կրճատվել է նաև 0-5 երեխաների մահացության ցուցանիշը` 2019թ. համար`կազմելով 7,6‰ (բացարձակ թիվ` 276), 2018թ. նույն ժամանակահատվածի 8,7‰ (բացարձակ թիվ` 317) համեմատությամբ:

«Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մանկաբարձ-գինեկոլոգներին, նեոնատոլոգներին, մանկական ռեանիմատոլոգներին, մանկաբույժներին և բոլոր մնացած մանկաբուժական ուղղվածությամբ բժիշկ մասնագետներին այս ձեռքբերման համար», – նշել է նախարարը:–0–