Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Թորոսյանն ամփոփել է COVID-19-ի տարածման վերջին օրերի միտումները (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)

09.05.2020, 22:37
Թորոսյանն ամփոփել է COVID-19-ի տարածման վերջին օրերի միտումները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Թորոսյանն ամփոփել է COVID-19-ի տարածման վերջին օրերի միտումները (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook–յան իր էջում ամփոփել է կորոնավիրուսային հիվանդության տարածման վերջին օրերի միտումները։ 

«Ամփոփելով կորոնավիրուսային հիվանդության տարածման վերջին օրերի միտումները, ուզում եմ տեղեկացնել, որ մենք այս պահին գտնվում ենք դեպքերի 15 օրյա կրկնապատկման փուլում: Դա նշանակում է, որ եթե այս միտումը պահպանվի, ապա մենք մայիսի 24-ին կունենանք մոտ 6.350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12.700 դեպք», – նշել է նախարարը: 

«Իհարկե կունենանք նաև կորոնավիրուսային հիվանդությունից բուժված հազարավոր և դժբախտաբար նաև մահացած տասնյակ քաղաքացիներ, որոնցից ոմանք չի բացառվում, որ լինեն մեր տարեց կամ քրոնիկական հիվանդություններով մտերիմներն ու հարազատները, մեր հայրերը և մայրերը, մեր տատիկներն ու պապիկները (շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն և այն)», – ասել է նախարարը` նշելով, որ այս ամենը շեշտում է, որպեսզի «վերհիշենք մեր անփոփոխ օրակարգը` պահպանել բոլոր սահմանված կանոնները և դանդաղեցնել վիրուսի տարածումը»: 

«Նոր վարքագիծ որդեգրելու այլընտրանքը վերոշարադրյալ կամ ավելի վատ սցենարն է: Մենք ստիպված ենք լինելու դեռ երկար ժամանակ պահպանել բոլոր կանոնները», – նշել է Թորոսյանը: 

Որպես հետգրություն նախարարն ավելացրել է, որ վաղը մի քանի ժամով անձամբ լինելու է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող հիվանդանոցներից մեկում և ուղիղ եթերով ներկայացնելու է վերակենդանացման բաժանմունքում բուժվող պացիենտների հիվանդությունների պատմությունները:

Հայաստանում մայիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3175 դեպք, որոնցից 1267-ն` առողջացած, 44-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1852 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 30397 թեստավորում:–0–