Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
+8

Թորոսյանը հրապարակել է երևանյան հասցեներ, որտեղ շատ են կորոնավիրուսի դեպքերը

17.06.2020, 17:52
Թորոսյանը շարունակում է հրապարակել հասցեներ, որտեղ գրանցվել են կորոնավիրուսի շատ դեպքեր
Թորոսյանը հրապարակել է երևանյան հասցեներ, որտեղ շատ են կորոնավիրուսի դեպքերը
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է հրապարակել հասցեներ, որտեղ գրանցվել են կորոնավիրուսի շատ դեպքեր։

Հիշեցնենք, որ Թորոսյանը որոշել է այսուհետ օրական մի քանի անգամ հրապարակել վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն փողոցի կամ թաղամասի ճշտությամբ, որպեսզի քաղաքացիները ևս մեկ անգամ մտածեն, ի վերջո, արժե արդյո՞ք առանց դիմակի շփվել հարևանների հետ կամ գնալ որևէ իրենց տանը մոտ տեղ, ինչպես նաև արժե արդյո՞ք առանց կենսական անհրաժեշտության իջնել բակ այս կամ այն զբաղմունքի համար։

«Վերադառնալով հակահամաճարակային միջոցառումներին, ուզում եմ տեղեկացնել, որ հետևյալ թաղամասում ևս արձանագրվել են կորոնավիրուսային հիվանդության դեպքեր`Երևան, Նոր Նորք, Ջրվեժ, Մայակ թաղամաս», – նշել է նախարարը։ 

Հայաստանում հունիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18033 դեպք, որոնցից 6814-ն` առողջացած, 302-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10818 պացիենտ:–0–