Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Թուրքիան Flyone Armenia ընկերությանը չի տրամադրել իր օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման հնարավորություն

05.05.2022, 21:55
Ստեղծված իրավիճակի արդյունքում՝ ընկերությունը ստիպված է մինչև ս.թ. հունիսի 10-ը չեղարկել Երևան- Լիոն- Երևան և Երևան- Փարիզ- Երևան ուղղություններով չվերթերը
Թուրքիան Flyone Armenia  ընկերությանը չի տրամադրել իր օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման հնարավորություն

ԵՐԵՎԱն, 5 մայիսի./ԱՌԿԱ/. Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FLYONE ARMENIA  ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։ Այս մասին նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:

«Ստեղծված իրավիճակի արդյունքում՝ ընկերությունը ստիպված է մինչև ս.թ. հունիսի 10-ը չեղարկել Երևան- Լիոն- Երևան և Երևան- Փարիզ- Երևան ուղղություններով չվերթերը», - նշում են ընկերությունից:

Նշենք, որ Երևան- Ստամբուլ- Երևան երթուղով չվերթերը իրականացվում են համաձայն չվացուցակի։ Չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։

«Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված», - նշվում է հաղորդագրության մեջ։-0-