Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է մինչև 10% զեղչ Farfetch.com կայքից Mastercard պրեմիում դասի քարտերով գնումներ կատարելիս

21.04.2020, 17:20
ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է մինչև 10% զեղչ Farfetch.com կայքից Mastercard պրեմիում դասի քարտերով գնումներ կատարելիս
ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է մինչև 10% զեղչ Farfetch.com կայքից Mastercard պրեմիում դասի քարտերով գնումներ կատարելիս
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգն իրենց Mastercard World Black Edition պրեմիում դասի քարտապաններին առաջարկում են ապրիլի 1-ից մինչև մայիսի 31-ը գնումներ կատարել Farfetch կայքից կամ բջջային հավելվածից և օգտվել մինչև 10% զեղչից: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։ 

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան Farfetch կայքում կամ բջջային հավելվածում գտնել ավելիքան 1 100 խանութներից ավելիքան 2 000 հայտնի և նորաձև ապրանքանիշեր և առանց տանից դուրս գալու ձեռք բերել ապրանքներ զեղչով աշխարհի շուրջ 50 երկրներից: 
Վճարումն իրականացնելու համար անհրաժեշտ է օգտագործել MCCIS10 պրոմո ծածկագիրը: 

ՎՏԲ-Հայաստան Բանկն Արտակարգ իրավիճակի պայմաններում իր հաճախորդներին խորհուրդ է տալիս օգտվել առավել հարմար և անվտանգ վճարման եղանակից` առցանց գնումներից: 

Մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ այցելելով հետևյալ կայքեր` ՎՏԲ-Հայաստան և Mastercard, կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:-0-