Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել ուսանողական վարկի շահավետ պայմաններից

24.01.2020, 11:55
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել ուսանողական վարկի շահավետ պայմաններից
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել ուսանողական վարկի շահավետ պայմաններից

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր ուսանողներին և նրանց ծնողներին առաջարկում է օգտվել հատուկ մշակված կրթական նպատակների համար ուսանողական վարկի շահավետ պայմաններից:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է ուսանողական վարկ` ոչ միայն ԲՈՒՀ-երի ուսման վարձերի վճարման համար այլև վճարովի դպրոցների, տարբեր ուսումնական հաստատությունների, դասընթացների և պարապմունքների վարձերի վճարման համար:

Ուսանողական վարկը հնարավորություն է տալիս հոգալ ոչ միայն ՀՀ տարածքում սովորող ուսանողների և աշակերտների ուսման ծախսերը, այլ նաև արտերկրում:

 Ձևակերպել ուսանողական վարկ կարող են ինչպես ուսանողի/աշակերտի ծնողները, ազգակիցները, այնպես էլ հենց իրենք՝ ուսանողները, ովքեր համապատասխանում են Բանկի պահանջներին:

Ուսանողական վարկի ձևակերպման համար չի պահանջվում երաշխավորություն:

Կրթական նպատակներով վարկը տրամադրվում է ՀՀ դրամով հետևյալ պայմաններով.

• տարեկան տոկոսադրույք՝ 15% - 16.5%

• վարկի գումար՝ 50 հազ. - 5 մլն ՀՀ դրամ (ուսման վարձի գումարի 100% չափով)

• վարկի ժամկետ՝ 3 ամսից մինչև 5 տարի

• նախնական որոշման կայացում – մինչև 2 աշխատանքային օր

• վարկային հաշվի սպասարկման միջնորդավճարներ՝ նախատեսված չեն

 Վարկի մարման եղանակը հաճախորդն ինքն է ընտրում հետևյալ տարբերակներից՝

1. հավասարաչափ մարում մինչև ուսման ժամկետի ավարտը;

2. միայն տոկոսագումարի մարում ուսման ժամկետի ընթացքում, իսկ ուսման ավարտից հետո՝ հիմնական գումարի մարում:

Ուսման համար կրթական նպատակներով վարկեր տրամադրվում են հետևյալ հաստատություններում սովորելու համար՝ 

  • տեղական

  • միջազգային

  • միջազգային հաստատությունների մասնաճյուղերում

  • տարբեր ուսումնական դասընթացների համար

 Ուսանողական վարկերի տրամադրման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 16.61%-24%։ 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–