Рейтинг@Mail.ru
USD
374.48
EUR
440.95
RUB
4.9443
GEL
139.08
2026 թ. ապրիլի 15, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Վաղը կդադարեցվի երթևեկը Երևանի Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա ուղղության տրանսպորտային թունելով

07.05.2021, 13:11

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./ԱՌԿԱ/. Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Երևանի թունելներից մեկով։

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա ուղղության տրանսպորտային թունելի լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 8-ին-ին՝ ժամը 09:00-18:00-ն այդտեղ կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

«Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–