Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+3

Վանաձորում պայթյունի նմանվող ձայն է լսվել․ մարզպետարանից պարզաբանում են պատճառը

24.01.2024, 14:32
Վանաձորում քիչ առաջ պայթյունի նմանվող ձայն է լսվել
Վանաձորում պայթյունի նմանվող ձայն է լսվել․ մարզպետարանից պարզաբանում են պատճառը
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի․/ԱՌԿԱ/․ Վանաձորում քիչ առաջ պայթյունի նմանվող ձայն է լսվել։

Այդ մասին գրում են սոցցանցի օգտատերերը՝ նշելով, որ ձայնը բավականին ուժեղ էր։

Լոռու մարզպետի աշխատակազմից պարզաբանում են իրավիճակը։

«Վանաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ, շուրջ մեկ ժամ առաջ Վանաձորում պայթյունի նմանվող ձայն է լսվել, որը անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում: Խնդրում և հորդորում ենք խուճապի չմատնվել, քանի որ տեղի է ունեցել ավիացիոն ուսումնավարժանք», – նշել են Լոռու մարզպետի աշխատակազմից։–0–