Վարչապետ. 1մլն բնակչին ընկնող կորոնավիրուսի դեպքերով հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին և այս տեմպով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիային (ՎԻԴԵՈ)
29.05.2020,
19:37
Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը հանրապետությունում շարունակում է վատթարանալ
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./ԱՌԿԱ/. Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը հանրապետությունում շարունակվում է վատթարանալ։
Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։
«Ես ուզում եմ ընդգծել, որ մենք 1մլն բնակչին ընկնող դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանի և Ֆրանսիայի ցուցանիշները, և ըստ էության հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին և այս տեմպով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին», – ասաց Փաշինյանը։
«Այս համաճարակի տարածման այսպիսի տեմպը, անկախ նրանից որքան տոկոսն է ախտանիշներով և որքան տոկոսն է ասիմպտոպ, ինքնաբերաբար բերում է ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի և նաև մահվան դեպքերի աճի», – նշեց վարչապետն` ավելացնելով, որ նման իրավիճակի պատճառը հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանումն է։
Նա կոչ արեց առանց դիմակի շփվել միայն ընտանիքի անդամների հետ և բացառել առանց դիմակի շփումն այլ մարդկանց հետ։
Հայաստանում մայիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8676 դեպք, որոնցից 3297-ն` առողջացած, 120-ը` մահվան ելքով:–0–