Վարչապետ. վաղվանից ՀՀ բոլոր քաղաքացիների համար կլինի պարտադիր անձը հաստատող փաստաթղթի կրումը
16.06.2020,
19:14
Վաղվանից ՀՀ բոլոր քաղաքացիների համար կլինի պարտադիր անձը հաստատող փաստաթղթի կրումը

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./ԱՌԿԱ/. Վաղվանից ՀՀ բոլոր քաղաքացիների համար կլինի պարտադիր անձը հաստատող փաստաթղթի կրումը։
Այս մասին քիչ առաջ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։
Նա նշեց, որ կորոնավիրուսի հետ կապված վիճակը շարունակում է մնալ լարված։
«Մենք ասացինք մեր մեծագույն խնդիրն է դիմակների կրման հետ կապված կարգապահության մեծացումն է, և այսօր դրա համար կայացրել ենք որոշումներ։ Վաղվանից Հայաստանի բոլոր քաղաքացիների համար կլինի պարտադիր անձը հաստատող փաստաթղթի կրումը։ Խոսքն անձնագրի, ID քարտի կամ վարորդական իրավունքի մասին է», – ասաց Փաշինյանը։
«Շատ դեպքերում, երբ դիմակը կրելու կանոնները խախտելու համար վարչական վարույթ սկսելու հարց է առաջանում փողոցում, քանի որ քաղաքացիները չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ, պրոցեսը լրջորեն տուժում է։ Այս պարագայում համաձայն վարչական իրավախախտումների օրենսդրության` անձնագիր չկրելը և դիմակի կրման կանոնները խախտելու կլինեն առանձին իրավախախտումներ, և դրանցից յուրաքանչյուրի համար քաղաքացին առանձին կենթարկվի տուգանքի։ Այսինքն առանձին դիմակ չկրելու համար` 10000 հազար դրամ և անձնագիր չկրելու համար`100000 դրամ», – պարզաբանց Փաշինյանը։–0–